Շուրջ 15 հազար մարդ է մասնակցել Թուրքիայի գործողությունների դեմ Դյուսելդորֆում քրդերի կազմակերպած ցույցին
INTERNATIONAL NEWSԳերմանական Դյուսելդորֆ քաղաքում շուրջ 15 հազար մարդ է հավաքվել քրդերի ցույցին՝ ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերի վրա Թուրքիայի զինված ուժերի հարձակման։ Ցույցը կազմակերպել են Գերմանիայում գործող մի շարք քրդական կազմակերպություններ։
«Ամեն ինչ խաղաղ է անցել»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։ Ի սկզբանե ցույցին մասնակցության մասին հայտնել է մոտ 7 հազար մարդ։ Որոշ ցուցարարներ ձեռքերին եղել է ցմահ ազատազրկված PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանի դիմանկարը։
Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ցուցարարները Դյուսելդորֆի կենտրոնական փողոցներով անցել են մինչև Հյուսիսային Հռենոս Վեսթֆալիայի լանցթագ (երկրամասի խորհրդարան)։ շատ քրդեր ցոիյցին մասնակցելու համար ժամանել էին արտերկրից։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



