ԱՄՆ պաշտպանության նախարարը կայցելի Գերմանիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ կմեկնի Գերմանիա՝ Ռամշտայն ավիաբազայում Ուկրաինայի հարցով դաշնակիցների հետ բանակցությունների նպատակով:
Ուկրաինայի պաշտպանության խորհրդատվական խումբը «կհավաքի շահագրգիռ կողմերին ամբողջ աշխարհից՝ Ուկրաինայի պաշտպանական վերջին կարիքների վերաբերյալ մի շարք հանդիպումների համար», ինչպես նաեւ երաշխավորում է, որ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի կայուն անվտանգությունն ու ինքնիշխանությունը հարգվում եւ զարգանում է», - ասել է ՊՆ ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Նա չի հստակեցրել, թե քանի երկիր կմասնակցի, քանի որ ցուցակը դեռ վերջնական չէ, բայց դրանում կներառվեն ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակիցները:
Ավելի վաղ Բայդենի վարչակազմը հայտարարել էր Ուկրաինային լրացուցիչ 800 միլիոն դոլարի մահաբեր օգնություն տրամադրելու մասին, որը 72 155 մմ հաուբից, 144 հազար հրանոթ եւ 72 հաուբից քաշող մարտավարական մեքենա, ինչպես նաեւ ավելի քան 120 ԱԹՍ է ներառում: