Պուտինն ունի հսկայական բանակ. Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023-ի վերջ. Ջոնսոն
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ «իրական հավանականություն» կա առ այն, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023 թվականի վերջ, հայտնում է BBC-ն։
Նա նման կարծիք է հայտնել՝ պատասխանելով Նյու Դելիում լրագրողների այն հարցին, թե համաձա՞յն է արևմտյան հետախուզության այն գնահատականներին, որ ռազմական գործողությունները կարող են ձգվել մինչև հաջորդ տարվա վերջ։
«Պուտինն ունի հսկայական բանակ»,- ասել է Ջոնսոնը՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնորդը գտնվում է «բարդ քաղաքական իրավիճակում, քանի որ աղետալի սխալ է թույլ տվել»։
«Նա կարծես այլ ելք չունի, քան շարունակել մաշել ուկրաինացիներին անվերջ հրետանային ռմբակոծություններով»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ հավելելով, որ Պուտինը չի կարողանա «կոտրել ուկրաինացի ժողովրդի ոգին»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



