Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դադարեցրել են հացադուլը
SOCIETY44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք արդեն 5 օր է, ինչ Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ էին հայտարարել, քիչ առաջ տեղեկացրել են հացադուլը դադարեցնելու մասին։
Նրանք նշել են, որ իրենց առջև դրված խնդիրը համարում են լուծված։
Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ համարեն, որ կատարել են իրենց առջև դրված խնդիրը և հասարակությունը գիտակցում է, որ Արցախն իրոք վտանգված է, Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում և ժամանակն է դուրս գալ փողոց և պայքարել Արցախի փրկության համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



