Yerevan, 07.October.2026,
00
:
00
BREAKING


«Հիմա մի փուլում ենք, երբ ազգովի մեր սխալները պետք է ուղղենք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն մի քանի օր է՝ Ազատության հրապարակում հավաքված են քաղաքացիներ, քաղաքական գործիչներ ու մտավորականներ, որոնք իրենց բողոքն են արտահայտում ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականության վերաբերյալ, նրանք մտահոգ են հատկապես Արցախի հարցում երկրի ղեկավարի և իշխանության ներկայացուցիչների հայտարարություններով: Կոչ են անում՝ հասել ենք վտանգավոր կետի, երբ պետք է մի կողմ դնել ցանկացած տարաձայնություն և միավորվել հանուն Արցախի անվտանգության և Հայաստանի պետականության պահպանման: Ոմանք էլ արդարացիորեն նշում են՝ նման հավաքներ պետք էր կազմակերպել նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո: Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը մասնակցել է վերջին տարիներին կազմակերպված գրեթե բոլոր ակցիաներին:

«Դրական եմ նայում նաև օրեր առաջ Ազատության հրապարակում մեկնարկած ակցիային: Հետևյալ կերպ եմ արձագանքում հարցադրմանը՝ ուշացա՞ծ են դրանք, թե ՞ ոչ: Բոլորս շատ ավելի արագ լուծումներ ենք ակնկալում, մեր պատկերացրածով լավ լուծման ենք սպասում, բայց հասկանում ենք նաև, որ շատ կարևոր գործոններ կան և պետք է շատ զգուշորեն «քայլել» ու այդ դժվարին ճանապարհը ավելի ճիշտ անցնել, զգուշավոր, որովհետև մեր ամեն մի քայլը կարող է իսկապես լուրջ և նոր խնդիրներ առաջացնել: Բոլորս, այո՛, արագ զարգացումների ենք սպասում, բայց կան սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ, որ պրոցեսը դանդաղում է: Միևնույն ժամանակ, օրերս նման միտք ունեցա, որ անցյալ տարվա ցույցերն ավելի էմոցիոնալ էին, նոր էր ավարտվել պատերազմը՝ խայտառակ վերջաբանով, ավելի շատ զգացմունքների վրա էինք, իսկ այս տարվա ակցիաները և ցույցերը ավելի մտածված են, մեջն ավելի շատ գիտակցություն կա: Դրա համար եմ կարծում, որ այս պրոցեսը կունենա մեր պատկերացրած դրական ավարտը, որովհետև էմոցիաներն ավելի պակաս են, հստակ է գիտակցությունը, թե ինչ է կատարվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանցը:

Կարծիք է հնչում, որ այս ակցիան նաև Արցախին ու արցախցուն ուղղված աջակցություն է, մեկնված ձեռք, որ նա միայնակ չէ: «Իհարկե, այդպես է: Պատկերացնում եմ, որ Հայաստանը լիներ Արցախի կարգավիճակում, և Արցախը որևէ կերպ չարձագանքեր այն բոլոր պրոցեսներին, որոնք կապված են փաստացի գոյության հետ: Չեմ փորձում տարանջատել, բայց, այո, կա աշխարհագրական խնդիր: Եթե նման կերպ վարվեր Արցախը, ոչինչ չձեռնարկեր ի պաշտպանություն մեզ, մենք էլ, բնականաբար, վիրավորված կլինեինք: Մի ընդհանուր օրգանիզմ ենք, շատ կարևոր է, որ արցախցիները զգան, որ իրենց կողքին ենք, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք կապ չունեն այն խայտառակ պրոցեսների հետ, որոնք մեր վզին փաթաթում են այսօր իշխանությունները, համաձայն չենք իշխանության որոշումների հետ, ընդ որում՝ ոչ միայն իշխանության, այլ դրսից միացած խաղացողների, որոնք փորձում են կեղտոտ ջրում ձուկ որսալ: Մենք արցախցիների հետ ենք, դա շատ կարևոր է և՛ Արցախի, և՛ նաև մեզ համար, պետք է ավելի լուրջ ու գիտակից վերաբերվենք Արցախի հարցին, տարբեր էտապներ ենք ունեցել, դրանք բոլորն անցնելուց հետո դժվարին պահին պետք է մաքսիմալ ձևով, բոլոր հնարավոր տարբերակներով աջակցել Արցախին»,նշում է մեր զրուցակիցը:

Իսկ մեր հասարակությունն իր ներսում գտե՞լ է հաշտության շոշափելի կետեր: Ոմանք Ազատության հրապարակ չեն գնում, որովհետև այնտեղ նաև իքս կամ իգրեկ քաղաքական գործիչն է, ոմանք այս ծանրագույն վիճակում անգամ «նախկին-ներկա» մտացածին, ներքին հակամարտության մեջ են: Բայց շատերի կոչն այս օրերին մեկն է՝ օրհասական վիճակում ենք, պետք է մի կողմ թողնել տարաձայնությունները, մեր լինել-չլինելու հարցն է քննարկվում: «Իսկապես պետք է ամեն ինչ մոռանալ: Աստված տա դուրս գանք այս իրավիճակից և հնարավորություն կունենանք մեր տարաձայնությունները հասկանալու առանձին հանդիպումների ժամանակ, կքննարկենք ֆորումների ընթացքում, որոնք կբերեն հասարակության տարբեր անդամների հաշտեցման: Այս պարագայում, երբ ժամանակը մեր դեմ է խաղում, մեզ համար շատ մեծ ճոխություն կլինի այն կորցնել: Պետք է վճռական լինենք այս հարցում, բոլորս միանանք՝ անկախ նրանից, թե ով ինչ պաշտոն է ունեցել կամ ունի: Մարդը եղել է ՔՊ-ի կազմում, գիտակցաբար լքել է կուսակցության շարքերը, հայտնվել է հրապարակում, այս փուլում ինքս ողջունում եմ դա: Ժամանակը կգա, և բոլոր հարցերը կպարզվեն: Մեզ միավորող արժեքը՝ Արցախն, այսօր ավելի կարևոր է, քան ներքին տարաձայնությունները: Եթե տարաձայնությունների մեջ շարունակենք մնալ, դա դեստրուկտիվ է, պետք է ավելի կառուցողական լինել: Կարծում եմ, որ 1988 թվականին էլ հասարակությունը բազմաշերտ էր, բազմակարծիք, բայց մեզ միավորել էր Արցախի խնդիրը, այսօր նույնը փաստացի կրկնվում է: Պետք է հասկանանք, որ կա Արցախի խնդիր, բոլոր տարաձայնությունները դնենք մի կողմ, ժամանակը կգա, ամեն ինչ իր տեղը կընկնի, ի վերջո, բոլորս ապրում ենք մի նպատակով՝ ամեն մեկս մեր տեղում ուղղելով մեր կատարած սխալները: Հիմա մի փուլում ենք, երբ ազգովի մեր սխալները պետք է ուղղենք»,-ասում է ռեժիսորը:

Իսկ հասարակությունն, ի վերջո, հաղթահարե՞ց թմբիրը, որում ապրեց մի քանի տարի, այն մտայնությամբ, որ լավ է լինելու: «Հասարակությունը դուրս է եկել թմբիրից, դա ակնհայտ երևում է: Մարդիկ, որոնք նույնիսկ չեն մասնակցում ակցիաներին ու ցույցերին, միևնույնն է՝ չեն ընդունում այս իշխանությանը, դա արդեն առաջընթաց է: Առհասարակ, ես հարցին նայում եմ որպես խորքային, լուրջ հիվանդության, սա ազգի հիվանդ լինելու մասին է խոսում: Կարծես ինչոր վիրուս է մտել հասարակության մեջ և շատ դժվար է դուրս գալիս: Դժվարությունները պետք է հաղթահարել, կարևորը հիվանդությունից հետո պրոցեսները ճիշտ կազմակերպելն է: Շատ լուրջ աշխատանք պետք է տարվի, սահմանամերձ գյուղերից մինչև մայրաքաղաք խորքային խնդիրներ կան հասարակության գիտակցության մեջ: Ավերակների վրա ենք կանգնած, բայց ունենք մարդկային ռեսուրս, որը ճիշտ օգտագործելու, որի հետ գրագետ աշխատելու պարագայում կկարողանանք խնդիրները հաղթահարել: Մնում է ամեն ինչը ճիշտ կազմակերպել»,եզրափակում է Դավիթ Սահակյանցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration