Yerevan, 15.February.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես Վիկայի հեքիաթներում, այնպես էլ նրա ընտանիքի սրտում հայրենի Հադրութ վերադառնալու երազանքն է. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Իմ Հադրութ, երբ քեզ առաջին անգամ նամակ էի գրել, դեռ պատերազմ էր ու երազանքս խաղաղությունն էր։ Հիմա խաղաղություն է, բայց քեզ կորցրել եմ...Ես քեզ կարոտում եմ, Հադրութս։ Ես մտածում էի, որ կարոտը միայն գրքերում է լինում։ Խնդրում եմ, շա՜տ եմ խնդրում չնեղանաս մեզանից։ Ես միշտ հավատալու եմ, որ այս ամենը մի օր կանցնի, ու մենք կգտնենք իրար՝ ես և դու, իմ Հադրութ, իմ չքնաղ, իմ միակ, իմ կարոտ...»:

Երեխաներն ապրում են ծնողների ստեղծած հեքիաթում, մի օր էլ այդ երեխաների մեկը որոշում է հեքիաթներ գրել: Այն ժամանակ Վիկան դեռ ընտանիքի հետ սիրելի ու հարազատ Հադրութում էր ապրում, հիմա՝ Երևանում: Վիկան հեքիաթներ սկսել է գրել ութ տարեկանից: Հիմա սովորում է վեցերորդ դասարանում, ընտանիքի հետ բնակվում են Երևանում: Դեռ այն ժամանակ, երբ ստիպված չէին լքել Հադրութը, նրա հեքիաթները հրապարակվում էին «Դիզակ» թերթում, իսկ հիմա արդեն գրքի տեսքով դրանք դրվել են ընթերցողի սեղանին, այս առումով սա նրա առաջին փորձն է: «Իմ հեքիաթները բարության, ընկերության մասին են: Իմ հերոսները ես ու մեր հայրենիքի բնակիչներն ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վիկան: Հեքիաթների ժողովածուն անվանել է «Եվ արցունքը փոխեց իր համը», սա հեքիաթներից մեկի վերնագիրն է:

«Այս գրքում Հադրութին ուղղված, Հադրութի մասին չորս հեքիաթ ունեմ: Գիրքը սկսվում է այդ նամակներից մեկով»,-նշում է հեղինակը: Հեքիաթներ գրող աղջկա ցանկությունը շատ պարզ է՝ գրքի վաճառքից ստացված գումարով համակարգիչ գնել, որպեսզի գրելու պրոցեսն ավելի արագ ստացվի: Հիմա ամբողջը ձեռագիր է գրում, ասում է՝ սեփական համակարգիչ ունենալը կհեշտացնի իր գործը: Իսկ ավելի մեծ երազանքն, իհարկե, տուն վերադառնալն է, հույսը չի կորցնում, հավատում է, այնպես, ինչպես իր հեքիաթի հերոսները: Այժմ նրա բոլոր հետաքրքրություններն ուղղված են դեպի արվեստը, չնայած դեռ հստակ չգիտի, թե ինչ մասնագիտություն կընտրի ապագայում, հիմա հաճախում է նկարչության խմբակ, սիրում է պարել: Առաջին գրքի շնորհանդեսը վերջերս է կայացել, այն շուտով կհայտնվի գրախանութներում, բայց Վիկան արդեն մտածում է հաջորդի մասին: Ասում է՝ արդեն 14 նոր հեքիաթ ունի:

Վիկայի մայրիկը՝ Ալ յոնան, պատմում է, որ աղջկա հեքիաթների մեծ մասը մնացին Հադրութում՝ համակարգչի մեջ: Ասում է՝ մի քանիսը հնարավոր եղավ վերագտնել, քանի որ տպագրվել էին էլեկտրոնային կայքերում: «Վիկան ցանկություն ուներ հեքիաթների գիրք ունենալ, ինչ-որ առումով դա երազանք էր: Իր այդ երազանքի մասին իմացավ ամերիկաբնակ մեր հայրենակից Արմինե Բաբայանը, որն էլ հովանավորեց իր գրքի տպագրությունը: Գրքի նկարազարդման աշխատանքները կատարել է նկարչուհի Նունե Մելոյանը, շնորհանդեսն էլ կայացավ «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնում: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր օգնեցին, որ դստերս երազանքն իրականություն դառնա»,-ասում է տիկին Ալյոնան:

Ընտանիքը Երևանում վարձով է բնակվում, Վիկան երեք երեխաներից կրտսերն է: Նրանց ապագայի պլանները կապված են Հայաստանի ու Արցախի հետ, հույսները չեն կորցնում, որ վերադառնալու են տուն: Տիկին Ալ յոնան ասում է՝ ինչպես Վիկայի հեքիաթներում, այնպես էլ իրենց ընտանիքի սրտում հայրենի Հադրութ վերադառնալու երազանքն է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive