Yerevan, 31.May.2026,
00
:
00
BREAKING


Հնարավորություն Ռուսաստանին՝ մասամբ լուծել իր ռազմավարական խնդիրներից մեկը՝ արտահանման և ներմուծման նոր շուկաներ գտնելը. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

ura.news-ը «Պուտինն օգտագործում է Փաշինյանի այցը Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է արևմտյան պատժամիջոցները շրջանցելու սցենարներից մեկը. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կընդլայնի իրացման շուկաները և ներքին շուկայի հնարավորությունները: Նման կերպ են մեկնաբանել փորձագետները ապրիլի 19-ի նրա հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանի այցը Մոսկվա համընկել է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։

Ըստ Պուտինի, այդ ամբողջ տարիների ընթացքում երկրները համագործակցություն են հաստատել տարբեր ոլորտներում։ Փաշինյանը կարևորել է Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի կարևոր ներդրումը Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման գործում։ «Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը ապահովում է Ղարաբաղի անվտանգությունը»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Ղարաբաղում շարունակվում է տասնամյակներ շարունակ։ Խաղաղության պայմանագիրը, որն այժմ մշակում են կողմերը, պետք է վերջ դնի դրան։ Միևնույն ժամանակ, հարևան պետությունները, փոխգործակցելով միմյանց հետ, հիմնվում են 2020 թվականի հայտարարության և 2021 թվականի հունվարին և նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Եռակողմ համաձայնագիրը հայեցակարգային կերպով նախանշում է Զանգեզուրի միջանցքի ստեղծումը (Նախիջևանի հին ցամաքային ճանապարհը, որը փաստացի չի օգտագործվում հայ-ադրբեջանական հակամարտության սկզբից):

Այդ ճանապարհն անցնում է Հայաստանի և Իրանի սահմանով և կապում է Ադրբեջանը իր անկլավի՝ Նախիջևանի հետ։ Հայաստանի տարածքով նրանք բաժանված են ԽՍՀՄ ժամանակներից։ Փորձագետները հատուկ ուշադրություն են դարձնում համատեղ հայտարարության այդ կետին: Ըստ նրանց, Ռուսաստանի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և դրա արդյունքում կարևոր տրանսպորտային միջանցքի բացումը կմեծացնի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում: «Եթե այդ միջանցքն ապաշրջափակվի, և համապատասխան ենթակառուցվածքներ հայտնվեն, դա թույլ կտա վերականգնել լոգիստիկ և առևտրատնտեսական կապերը ցամաքային ուղղությամբ ոչ միայն Ադրբեջանի և Նախիջևանի, այլ նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։

Դա աշխարհաքաղաքական առումով ձեռնտու է Ռուսաստանին. նրա դերը (Թուրքիայի և Իրանի հետ միասին) տարածաշրջանում կավելանա,ասել է Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ելենա Պանինան,- սակայն Արևմուտքը մտադիր է կանխել Ռուսաստանի հզորացումը։ Բրյուսելը փորձեց իր ձեռքը վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացը և Ռուսաստանին դուրս հանել դրանից: Այդ ծրագրի մի մասն էին Փաշինյանի և Ալիևի բանակցությունները ապրիլին ԵՄ մայրաքաղաքում, ինչպես նաև հակամարտության սրման փորձերը ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքում»: «Զանգեզուրի միջանցքի ապաշրջափակումը Ռուսաստանին թույլ կտա մասամբ լուծել իր ռազմավարական խնդիրներից մեկը, այն է՝ արտահանման և ներմուծման նոր շուկաներ գտնելը,- բացատրել է Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի առաջատար տնտեսագետ Նիկիտա Մասլեննիկովը,- Ռուսաստանի համար կարևոր է ցանկացած տրանսպորտային միջանցք:

Զանգեզուրը սկզբունքային նշանակություն ունի, այն շատ երկրներ է կապում միմյանց հետ։ Այդ երկրների բիզնեսները կկարողանան աշխատել երկու ուղղությամբ՝ և՛ դեպի Ռուսաստան, և՛ նրանից դուրս։ Մեզ համար դա միջնաժամկետ նշանակություն է ստանում, մենք կարող ենք պլանավորել և՛ արտահանման շրջանառությունը, և՛ ներմուծման ծավալները»։ «Իրանն արդեն հայտարարել է Ռուսաստան հագուստ և կոշիկ մատակարարելու պատրաստակամության մասին։ Բացի դա, ինչպես Թուրքիան, այդ երկիրը ևս մրգի և բանջարեղենի մատակարարներից է։ Եվ այդ առումով լոգիստիկ հնարավորությունների ընդլայնումը միայն օգուտ կբերի ռուսական շուկային, - ասել է ՄԳԻՄՕ-ի Կովկասյան խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Ախմետ Յարլիկապովը,-Թուրքիայի և Իրանի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը թեթևացում է Ռուսաստանի համար։ Հատկապես այս իրավիճակում, երբ լուրջ պատժամիջոցների ճնշում կա Արևմուտքի կողմից»։ «Ռուսաստանի համար Զանգեզուրի միջանցքը «հնարավորությունների մեծ պատուհան» է, - ասել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետխորհրդային տարածքում միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Նիյազի Նիյազովը,- կողմերը սկսել են այդ միջանցքը ձևավորել դեռևս պատժամիջոցներ մտցնելուց առաջ և այժմ էլ շարունակում են դա անել։

Բայց որպեսզի միջանցքը կայանա, անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր և բոլոր պայմանավորվածությունների կատարում։ Զանգեզուրի միջանցքը տնտեսական առավելություն կտա Ռուսաստանին, այն պատուհան է դեպի արտաքին աշխարհ։ Դա ուղղություն է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով դեպի ավելի հեռու՝ Մերձավոր Արևելք։ Դա բխում է Ռուսաստանի շահերից, բայց և՛ Թուրքիան, և՛ Իրանը հետապնդում են իրենց սեփական տնտեսական շահերը, քանի որ ռուսական շուկան ազատվում է արևմտյան ապրանքանիշերից»։ Միաժամանակ, փորձագետների կարծիքով, Զանգեզուրի միջանցքի բացումից հետո ԱՄՆ-ը չի կարողանա ազդել Ռուսաստանի և Թուրքիայի ու Իրանի տնտեսական մերձեցման վրա։ Թե՛ թուրքերի, թե՛ իրանցիների՝ ռուսական շուկայում ազատված տեղերը զբաղեցնելու ցանկությունը այնքան մեծ է, որ նրանք իրենց տնտեսական շահերը ԱՄՆ-ի օգտին չեն զոհաբերի, համոզված են քաղաքագետները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield