Ուժեղացրել է անվտանգությունը, ավելի կասկածամիտ է դարձել. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի ողջ տարածքում առանձնահատուկ անվտանգային միջոցառումներ էին կիրառվել. տարածք էին բերվել աննախադեպ թվով ոստիկաններ, ամբողջովին կասեցվել էր մարդկանց հոսքը հուշահամալիր տանող բարձունք, ընդ որում՝ ուղեփակոցով։ Ինքը՝ Փաշինյանը, հուշահամալիր էր այցելել թիմակիցներից առանձին, նրա հետ էին միայն նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ կառավարության մյուս անդամներն ու պատգամավորները գալիս էին զգալի ինտերվալով ու անմար կրակին հասան նշյալ եռյակի՝ մեծ արագությամբ հեռանալուց հետո։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ընդհանրապես, վերջին շրջանում Փաշինյանի լարվածությունն ու անհանգստությունները էլ ավելի են մեծացել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրա անվտանգությունն ապահովող աշխատակիցների թիվը ավելացել է ևս 15-ով, չնայած մինչ այդ էլ աննախադեպ մեծ է եղել։ Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բացարձակ դադարել է վստահել որևէ մեկին, էլ ավելի կասկածամիտ է դարձել և գրեթե բոլորից «ստրախովկա» է պահում։ Այցերի ժամանակ առավել ևս ծայրահեղ զգուշավորություն է ցուցաբերում, այդ թվում՝ հանդիպումներին հաջորդող հյուրասիրության մասով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում