Խոշոր չարաշահումներ. հնարավոր են աղմկոտ ձերբակալություններ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ վերահսկողական գործողություններ են իրականացվում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում՝ պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև՝ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում: Ի մասնավորի, այդ ցանկում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն և այլն: «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ ուսումնասիրությունների արդյունքում արդեն իսկ բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ. ի մասնավորի, ուսումնասիրվող միայն մեկ կառույցում 10 մլրդ դրամից ավելի չարաշահումներ են հայտնաբերվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում, երբ կամփոփվեն արդյունքները, հավանական են նույնիսկ աղմկոտ ձերբակալություններ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում