Մակրոնը չի պատասխանել Բայդենի զանգին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ փորձել է հեռախոսով խոսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, սակայն նա չի պատասխանել, քանի որ այդ ժամանակ տոնում է նախագահական ընտրություններում իր հաղթանակը, գրում է kommersant.ru-ն։
«Առաջին հերթին լավ եմ գնահատում Ֆրանսիայի ընտրությունները։ Երկրորդ՝ ես երեկ երեկոյան փորձեցի խոսել նրա հետ։ Ես խոսեցի նրա օգնականների հետ, իսկ նա Էյֆելյան աշտարակի մոտ էր և տոնում էր», - պատմել է Բայդենը:
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնը հաղթել է։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ նա հավաքել է ձայների 58,54%-ը։ Նրա մրցակից, ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հավաքել է 41,46 տոկոս:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



