Բենզեմա․ Պարտությունը երբեք լավ արդյունք չէ, բայց մենք երբեք չենք հանձնվում
SPORTՄադրիդի «Ռեալի» 34-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման մեկնաբանել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» կրած 3։4 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։ Արքայական թիմը Մանչեսթերում պարտվել է 3։4 հաշվով։
«Պարտությունը երբեք լավ արդյունք չէ, առավել եւս, որ Չեմպիոնների լիգայի հանդիպումները մեզ միշտ ոգեշնչում են։ Ամենագլխավորն այն է, որ մենք երբեք չենք հանձնվում եւ պայքարում ենք մինչեւ վերջ։
Մադրիդում մեզ շատ անհրաժեշտ կլինի մեր երկրպագուների օգնությունը։ Մտադիր ենք կախարդական մի բան անել՝ հաղթել եւ դուրս գալ եզրափակիչ»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Այս մրցաշրջանում Բենզեման Արքայական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, խփել 41 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։
«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին։