Պակիստանում սաստիկ շոգի պատճառով զոհերի թիվը հատել է 1300-ի սահմանը
INTERNATIONAL NEWSՊակիստանի Սինդ գավառում սաստիկ շոգ եղանակային պայմանների պատճառով արդեն գրանցվել է 1306 զոհ, հայտնում է DAWN գործակալությունը՝ վկայակոչելով բուժհաստատությունների ներկայացրած տվյալները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս շրջանում շոգից 1116 մարդ է մահացել։
Պարբերականը նշում է, որ մահվան դեպքերի մեծ մասը՝ 1214-ը, գրանցվել է Կարաչի քաղաքում։
Տեղական պաշտոնյաները կատարվածի մեջ մեղադրում են էներգետիկ ընկերությանը, որն անջատել է էլեկտրականությունը։
«Էլեկտրականության անջատումը քաղաքում ամեն բան շարքից հանել է, ե դա տեղի է ունենում K-Electric-ի եւ դաշնային կառավարության ոչ հմուտ ղեկավարության պատճառով»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն Սինդ գավառի տեղեկատվության նախարար Շարջիլա Մեմոնի խոսքը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



