Իրանը կարող է մի քանի շաբաթում միջուկային զենք ստեղծել. Սպիտակ տունն անհանգստացած է
INTERNATIONAL NEWSՍպիտակ տունն անհանգստանում է, որ Իրանը կարող է մի քանի շաբաթում միջուկային զենք ստեղծել, ինչի մասին հայտարարել է մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Իրանն արագացրել է միջուկային ծրագրի զարգացումը:
Լրագրողների համար հերթական ճեպազրույցում Փսակիին հարցրել են, թե արդյոք Սպիտակ տունը մտահոգված է որոշ փորձագետների այն կանխատեսումներով, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել երկու շաբաթվա ընթացքում, գրում է Reuters-ը։
Այս դա միանշանակ անհանգստացնում է մեզ: Ես կասեի, որ մենք վերադառնում ենք իրանական միջուկային գործարքին նախորդած ժամանակաշրջանին»,- պատասխանել է Փսակին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



