«Լիվերպուլի» ֆուտբոլիստը ներողություն է խնդրել ակումբակցից (լուսանկար)
SPORT«Լիվերպուլի» կիսապաշտպան Էմեր Ջանն իր ակումբակից Ալբերտո Մորենոյից ներողություն է խնդրել «Լեսթերի» դեմ Պրեմյեր լիգայի 18-րդ տուրի խաղում հասցրած հարվածի համար: Խաղի միակ գոլը տոնելու դրվագում Ջանը պատահմամբ ոտքով հարվածել էր իսպանացի պաշտպանի դեմքին:
«Հիանալի թիմային խաղ: Բենտեկեին շնորհավարում եմ գոլի համար: Ներիր ինձ ամիգո Մորենո»,- Instagram-ում գրել է Էմեր Ջանը՝ տեղադրելով լուսանկար:
Հիշեցնենք, որ Լիվերպուլում կայացած խաղում Յուրգեն Կլոպի թիմը նվազագույն հաշվով հաղթել էր բելգիացի հարձակվող Կրիստիան Բենտեկեի գոլի շնորհիվ եւ 27 միավորով բարձրացել 8-րդ տեղ: «Լեսթերը» 38 միավորով պահպանում է առաջին տեղն ու 2 միավորի առավելությունը երկրորդ տեղում գտնվող «Արսենալի» նկատմամբ:

1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



