Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

«Ժողովրդի մեջ զգալի փոփոխություն եմ տեսնում, խնդիր ունենք պահպանել այս ոգեշնչված վիճակը». «Փաստ»

INTERVIEW

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին հասարակական տրամադրությունները կրկին անհանգիստ են, անգամ շատերը, ովքեր համբերատար սպասում էին «ապագային», այլևս որևէ ակնկալիք չունեն այս իշխանությունից և կոչ են անում նրան հեռանալ: Իշխանությունը, գոնե ակնհայտ կերպով, ցույց չի տալիս, որ անհանգիստ է այս առթիվ, նրա ներկայացուցիչներից շատերը վստահ են, որ իշխանափոխություն մեր երկրում չի լինի: Հոգեբան Կարինե Նալչաջյանը, սակայն, կարծում է, որ իրենք շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում, որքան մարդ է հավաքվել:

«Ականջներ չունե՞ն, չեն լսո՞ւմ, թե իրենց հասցեին ինչեր է ասվում: Սոցիալական ցանցերում են, չեն տեսնո՞ւմ այն խոսքերը, որոնք մարդիկ իրենց հասցեին գրում են, իրենց ֆեյքերն արդեն որակ չեն կազմում: Բայց իրենք շարունակում են ստորաբար խաբել: Ապրիլի 24-ի առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնացած պաշտոնյաների դեմքերից այնպիսի ողբերգություն էր թափվում, ասես գիշերները չեն քնում, հայոց վիշտն իրենց խեղդում է: Գիտենք, որ ինչ-ինչ, գավառական դերասանի մակարդակ իրենք ունեն, շատ լավ խաղում են: Այդ դեմքերն ինձ մոտ արգահատանքի զգացողություն առաջացրեցին, թե ինչպես կարելի է մի կողմից՝ երկիրը կործանել, ապականել ու պղծել հին ու նոր զոհերի հիշատակը, մյուս կողմից՝ դեմքի նման արտահայտություն ընդունել միամիտների համար ու խոսել խաղաղության մասին: Այստեղ կեղծ քարոզ է արվում, մի իսկական ծուղակ: Խաղաղություն բոլորս ենք ուզում, և մարդիկ ինչ-որ չափով կուլ են տալիս այդ խայծը, որ եթե հանկարծ պայքարն ուժեղանա, հնարավոր է՝ ապագան ավելի վատը լինի: Բայց կյանքի բոլոր օրինաչափությունները ցույց են տալիս՝ խեղճացողին, ծնկի իջնողին ոչնչացնում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Նշում է՝ այս մարիոնետային իշխանությունը և իրենց թիկունքում կանգնած հիմնականում թուրք խաղավարները մեր ոչնչացումն են ուզում: Զուգահեռներ է տանում՝ մի կողմից այստեղ ապրիլի 24-ի ուղերձում խոսվում է խաղաղության մասին, մյուս կողմից՝ Թուրքիայի ԱԳ նախարարը Ուրուգվայի դեսպանատան մոտ հավաքված հայերին ցույց է տալիս «գորշ գայլերի» նշանը: «Չավուշօղլուն պետական այր է, կարող էր, չէ՞, իրեն ավելի զուսպ պահել, բայց հրճվանքով այդ սիմվոլիկան է ցույց տալիս: Մի քիչ բանականություն ունեցող մարդն ի՞նչ է մտածում՝ սրանց հետ խաղաղություն հնարավո՞ր է: Բոլորիս է հայտնի նրանց պետական քաղաքականությունը՝ ոչնչացնել մինչև վերջին հայը: Իրենք հիմա իրենց լկտիացման գագաթնակետին են, իրենց աստղային ժամն են ապրում, իրենց հաջողվել է ներսից գրավել Հայաստանը, իրենց խամաճիկների ձեռքով Արցախին այս հարվածը հասցնել, բայց, փառք Աստծո, իհարկե, ռուսների օգնությամբ, այս մի կտորը պահպանել ենք»,-հավելում է հոգեբանը:

Կարծում է՝ մեր իշխանություններն, իհարկե, խուճապի մեջ են: «Ամեն ինչ անելու են իշխանությունը պահելու համար: Ոչ մի բանի առջև կանգ չեն առնելու, իրենք են և իրենց աթոռը: Ամեն ինչի ընդունակ են: Երբեմն, սակայն, մտածում եմ նաև, որ հնարավոր է գա մի պահ, երբ փախչել-փրկվելու տրամաբանության մեջ մտնեն: Սա այն դեպքում կլինի, երբ մենք կարողանանք մարդկանց այս ալիքը պահպանել: Օրերս, երբ մասնակից էի ջահերով երթին, նայում էի մարդկանց ու ազգային հպարտություն էի ապրում, որովհետև իմ ազգի ազնվական տեսակն էր այնտեղ, ազնվական հայը շատ է, մոլորվածներն էլ կմիանան մեզ: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ կան մարդկային վախեր, հարմարվողականություն, սա բավականին մեծ տոկոս է կազմում: Կոմֆորմիստները ցանկացած հասարակության մեջ մեծ տոկոս են կազմում: Հենց որ կշեռքի նժարը փոխվի դեպի պայքարողները, ծանրությունն այդ կողմում լինի, կտեսնենք, թե ինչպես են կոմֆորմիստները այդ կողմ գնում»,-ասում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ իր տագնապներն այն հարցում են, որ պետք է կարողանալ պահպանել այս օրերին ձևավորված մարդկային ալիքը: «Պետք է ճիշտ և խելամիտ կազմակերպել ամեն ինչ: Ո՞վ կմտածեր, որ իշխանազավթումից չորս տարի անց հրապարակն այդպես կլցվի, ինչպես ապրիլի 23-ի երեկոյան: Իհարկե, դա Եղեռնի զոհերի ոգեկոչման խորհուրդն էր իր մեջ պարունակում: Բայց դրան միացել էր զայրույթը: Ոգեկոչումն ու զայրույթն իրար հետ նման արդյունք էին տվել: Հաջորդ օրը մարդկանց հոսքը ևս չէր դադարում, նշանակում է՝ մարդկանց սրտում կրակը չի մարել»,-ընդգծում է նա ու հավելում՝ այսօր, կարծես թե, զուտ ինքնապաշտպանական՝ ապրելու և մեռնելու խնդիր է բոլորիս առջև:

«Իսկ իշխանությունը մի քանի ճանապարհ ունի: Իրենք կարող են ուղղակի փախչել, քանի որ այդ տեսակն են: Կամ՝ եթե այս կողմը մի քիչ թույլ գտնվի, իրենք ոչ մի բանի առջև կանգ չեն առնի: Ժողովրդի մեջ զգալի փոփոխություն եմ տեսնում, խնդիր ունենք պահպանել այս ոգեշնչված վիճակը, այս զայրույթը: Ինձ հաճախ են հարցնում՝ ի՞նչ անել: Ասում եմ՝ ժողովրդի մեջ պետք է արթնացնել իրատեսական վախի զգացողությունը: Վախն ինքնապաշտպանական զգացողություն է, եթե չենք զգում վտանգը, ուրեմն դատապարտված ենք: Այն բթացած զգացումը, որ սա մեզ հետ չի պատահի, ինչ-որ տեղ հաղթահարված է: Վտանգի զգացողությունը մասսայականորեն արթնացել է, մնում է արթնացնել պայքարի ներքին մղումը: Եթե վտանգը զգացել ես և միայն վախենում ես, դա դեռ հերիք չէ: Պետք է սկսի աշխատել պայքարի, ապրելու զգացողությունը, ինչպես նաև ներքին և արտաքին թշնամուն պատժելու տենչը: Եթե կարողանանք սա արթուն պահել մարդկանց մեջ, շատ ու շատ խնդիրներ կհաղթահարենք: Ոչինչ կորած չէ: Ուղղակի պետք է հիշել՝ չկա խաղաղություն, եթե չկա պայքար: Սերունդներ ենք կորցրել և դեռ կկորցնենք: Պիտի պայքարենք, դրանից է խաղաղությունը ծնվելու, թե չէ սրանք ուզում են բերել Եռաբլուրի խաղաղությունը, այնտեղ էլ է հանգիստ ու խաղաղ, բայց մենք մահվան խաղաղություն չենք ուզում: Ինչպես ցանկացած բանական մարդ իսկական խաղաղություն ենք ուզում, ոչ թե խեղճանալ ու լռել թշնամու կրնկի տակ»,-եզրափակում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice