ՌԴ օդուժը երբեք հարված չի հասցրել քաղաքացիական կառույցներին Սիրիայում. պաշտոնյա
INTERNATIONAL NEWSՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում գործողությունների ողջ ընթացքում ոչ մի անգամ հարված չեն հասցրել քաղաքացիական կառույցների ուղղությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարյովը:
«Մենք առաջին իսկ օրերից բաց ցույց ենք տվել, թե ում և ինչպես ենք ռմբակոծում: Կարող եմ պատվով և արժանապատվությամբ հաստատել, որ այս ընթացքում իմ օդաչուները ոչ մի անգամ չեն վրիպել և չեն խոցել վերգետնյա զգայուն կառույցները` դպրոցներ, հիվանդանոցներ, մզկիթներ»,- ասել է հրամանատարը:
Նրա խոսքով` դա հնարավոր է դարձել Սիրիայի կառավարական զորքերի և հետախուզության հետ սերտ համաձայնեցման արդյունքում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



