Նավթի գնանկումը կապված է Չինաստանում պահանջարկի փոփոխությունների հետ
ECONOMICSԱյսօր՝ մայիս 2-ի ցերեկը նավթի բարձր գները կտրուկ իջել են՝ կապված հումքի չինական պահանջարկի հեռանկարի հետ շարունակական մտահոգությունների հետ։
Կեսօրի դրությամբ Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 2,71%-ով՝ հասնելով 104,24 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, իսկ WTI-ի հունիսյան ֆյուչերսները՝ 3,21%-ով և կազմել 101,33 դոլար։
Նավթի գների հիմնական բացասական գործոնը շարունակում է մնալ Չինաստանի իրավիճակը, որտեղ խիստ կարանտինային միջոցներ են պահպանվում՝ զսպելու կորոնավիրուսի տարածումը։ Նման միջոցները մտահոգություն են առաջացնում նավթի պահանջարկի մակարդակի վերաբերյալ, այդ թվում՝ Չինաստանի տնտեսության համար բացասական հետևանքների պատճառով։
«Չինաստանում տնտեսական աճի վերաբերյալ մտահոգությունները հիմնական գործոնն են, որը գալիս է ի լրումն ընդհանուր ռիսկերից զերծ տրամադրությունների և այն նշանների, որ վառելիքի բարձր գներն արդեն իսկ հանգեցնում են պահանջարկի անկման»,- ասում է Saxo Bank-ի ապրանքային ռազմավարության ղեկավար Օլե Հանսենը։