Հրդեհ Ներքին Բազմաբերդ գյուղի տներից մեկում
SOCIETYՄայիսի 4-ին, ժամը 04:28-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ներքին Բազմաբերդ գյուղի տներից մեկի խոհանոցում։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Բազմաբերդ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:12-ին, մարվել` 06:18-ին: Տան առաջին հարկում այրվել են խոհանոցը (մոտ 16 քմ), գույք, ջերմահարվել է լոգարանի կախովի առաստաղը (մոտ 6 քմ), երկրորդ հարկում մասնակի այրվել է գույք։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



