Աշխարհը փոխելը սկսում եմ իմ ընտանիքից, երեխաներին բացատրում՝ ո՞վ է թուրքը և ինչո՞ւ մենք չենք կարող ներել այդ բորենիներին․ Լիլիթ Մուրադյան
LIFEՀաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է իր երեխաների հետ համատեղ լուսանկար՝ մակագրելով. «Սա կլինի իմ վերջին գրառումն այս թեմայով։ Կհանդիպենք դրսում, թե համացանցում, խնդրում եմ, ժպտացեք։ Մեր երկիրը շրջապատված է թշնամիներով, ներսում մեզ թշնամանք պետք չէ։ Ինձ հաճախ հարցնում եք՝ իսկ դու ի՞նչ ես անում, որ լավ լինի, իրավացի եք, ճիշտ և տեղին հարց է, մինչև աշխարհը փոխելը սկսում եմ իմ ընտանիքից, ի վերջո, առաջին հերթին մենք պատասխանատու ենք մեր երեխաների առջև։ Սովորեցնում ենք նրանց սիրել հայրինքը, բացատրում ենք, թե ինչ է հայրենիքը, ինչու պետք է ապրենք այս հողի վրա, բացատրում ենք՝ ինչ է կրոնը, ո՞վ է թուրքը և թե ինչո՞ւ մենք չենք կարող ներել այդ բորենիներին։ Չկա «վատ հայ», կա «մոլորված հայ»։ Այո, մենք մոլորվել ենք, բայց սա վերջը չէ, չհանձնվեք, մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, որտեղ ապրելու են մեր երեխաներն, այդ Հայաստանում չպետք է լինի սանձարձակություն, գողություն, սուտ։ Այդ Հայաստանում մենք ուղիղ մեջք պետք է ունենանք, ապահով պետք է լինենք և գուցե նաև երջանիկ։ Մենք տեսանք ամենասարսափելին, պատերազմ ու մահ, կա արդյո՞ք ավելի մեծ ողբերգություն ինչպիսին պատերազմ է, կարծում եմ՝ չկա, բայց ես հավատում եմ, ես վստահ եմ, ամեն ինչ լավ է լինելու, հավատա նաև դո՛ւ»: