Քաջարան-Կապան ավտոճանապարհի ՃՏՊ-ն երկու մարդու կյանք է խլել
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 27-ին, ժամը 01.22-ին տեղեկատվություն է ստացել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի 87ՏT087 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 15 մ գլորվելով հայտնվել ներքևի երկրորդական ճանապարհին, ինչի հետևանքով Ա. Ղ.-ն (ծնվ. 1995թ.) և Թ. Ս.-ն (ծնվ.1987թ.) տեղում մահացել են, իսկ Ա. Հ.-ն (ծնվ. 1985թ.) և Ս. Հ.-ն (ծնվ. 1987թ.) տեղափոխվել են Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, և դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: