ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2014 հրթիռ. Զելենսկի
INTERNATIONAL NEWSԼայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռուսական զորքերը 2014 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, հակառակորդի մարտական ինքնաթիռները ուկրաինական օդային տարածք են ներխուժել 2682 անգամ։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ի թղթակիցը։
«Ընդհանուր առմամբ, այս պատերազմի ընթացքում ռուսական բանակն արդեն օգտագործել է 2014 հրթիռ Ուկրաինայի դեմ, գրանցվել է 2682 ռուսական մարտական ինքնաթիռի ներխուժում մեր երկինք: Այս ներխուժումներից յուրաքանչյուրը մեր ժողովրդի մահն է, սա մեր ենթակառուցվածքի ոչնչացումն է», - ասել է պետության ղեկավարը։
Զելենսկին ասել է, որ մայիսի 3-ին, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ելույթ է ունեցել Գերագույն ռադայում, ռուսական բանակը 15 հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



