Խոշորացույցի տակ. ոճաբանը վերլուծում է հայտնիների կերպարները
LIFEԱնհատական ոճաբան և իմիջմեյքեր Մերի Հակոբյանին առաջարկել ենք վերլուծել շոու-բիզնեսի հայտնիներից մի քանիսի կերպարները: Տեսնենք, թե ինչ է ստացվել:
Օկսի Ավդալյան
Եթե այս լուսանկարը արված է մի քանի տարի առաջ, ապա գուցե այդ ժամանակվա համար այս համադրությունը սովորական լիներ։ 2022- ի համար սա այդքան էլ արդի չէ։ Կա դիսբալանս հագուստի, կոշիկների/պայուսակի, շպարի և սանրվածքի միջև։ Կոշիկները միանշանակ կփոխարինեի ոչ այսքան սեքսուալ կամ ագրեսիվ մոդելով։ Օրինակ առանց բարձր կրունկների երկարաճիտ կոշիկներով, կովբոյի ոճի կոշիկներով կամ էլ տափակ սանդալներով։ Դասական պայուսակը նույնպես չի համապատասխանում այս զգեստին, քանի որ զգեստն ինքն իրենով արդեն թույլ սիլուետ ունի, ապա պայուսակն էլ կարող է լինել հոբո տեսակի կամ cross body (փոստատարի պայուսակ հիշեցնող)։ Այստեղ ավելի մեղմ շպար կհամապատասխանի։ Ինչպես ես կհամադրեի. կովբոյի ոճի երկարաճիտ կոշիկներով, մազերը բանական, թեթև ալիքներով, երբ տպավորություն է ստեղծվում, ասես այդպես էլ արթնացել է և ոչ մի ջանք չի թափել, թեթև ցերեկային շպար և հոբո պայուսակ՝ բնականաբար համապատասխան ականջօղերով և մատանիներով։
Նազենի հովհաննիսյան
Կերպարը ինձ հիշեցնում է Մերի Փոփինսին։ Այն ինձ դուր է գալիս։ Միակ բանը, որ կփոխեի, գլխի փոքրիկ բանտն է։ Այն կփոխարինեի կաշվե պանամայով կամ բերետով:
Մերի Հակոբյան
Ենթադրում եմ՝ մեր գեղեցկուհին կամ երգչուհի է կամ պարուհի։ Կարծում եմ սա նրա բեմական կերպարն է։ Ունի շատ գեղեցիկ կացմվածք, այնպես որ կարող է զանազան համարձակ կերպարներ հանգիստ կրել։ Այս կերպարում ինձ անկեղծ ասած դուր է գալիս միայն տաբատը, գոտին ավելորդ է։ Շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե ամբողջական կոմբինեզոն լիներ,այդ դեպքում իմաստ կունենար իրանը ընդգծող գոտի օգտագործել, բայց ոչ այս տեսակի։ Ամեն դեպքում ինձ դուր է գալիս, որ կա բեմական կերպար, համարձակ, քանի որ այն պետք է տարբերվի առօրյա հագուստից։
Նյութի շարունակությունը՝ այստեղ