Գյումրիից 2 նախկին պաշտոնյաների են ձերբակալել՝ զինված խմբի հետ կապ ունենալու կասկածանքով
SOCIETYAravot.am–ը գրում է.
Aravot.am-ի տեղեկություններով, «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորած խմբի, մասնավորապես Գյումրու Հայ կաթողիկե եկեղեցու 71-ամյա հոգևորական Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանի հետ որոշակի կապեր ունենալու կասկածանքով երեք օր առաջ ձերբակալել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նախկին պաշտոնյաների: Նրանցից մեկը «Շիրակ» օդանավակայանի օրերս պաշտոնազրկված անվտանգության պետ Ստեփան Չիլինգարյանն է, որը երիտասարդ տղա է. նրան ձերբակալությունից 5 օր առաջ ազատել են աշխատանքից, երկրորդը նույն օդանավակայանի մատակարարման բաժնի նախկին պետն է՝ Հարություն անունով: Հիշեցնենք, որ Շիրակի մարզից 4 հոգի կալանավորված են. երկու երիտասարդներ Փանիկ գյուղից են ,նրանցից մեկը մասնագիտությամբ լրագրող 26-ամյա Գեւորգ Ջնդոյանն է, որը ուսանողական տարիներից զբաղվում էր հոգեւոր գործունեությամբ, սերտ կապերի մեջ էր Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչների, այդ թվում «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թութունջյանի հետ: Նա մինչ ձերբակալությունը զբաղվում էր գործարարությամբ՝ սնկի աճեցման բիզնեսով, նաեւ վարսավիրանոց ունի Արթիկում: Փանիկցի մյուս երիտասարդը 19-ամյա Տիգրան Բոյաջյանն է, որը Երեւանի պետական համալսարանի ուսանող է, «Հիմնադիր խորհրդարան»-ի գաղափարակիցներից է: Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, Գյումրու Ղորղանյան 83 հասցեում գտնվող առանձնատանը խուզարկություններ կատարելուց հետո ԱԱԾ-ն Արթուր Վարդանյանի զինված խմբի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալեց, այնուհետ դատարանի որոշմամբ կալանավորվեցին «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի հիմնադիր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը ու այդ նույն ռադիոկայանի աշխատանքները համակարգող երիտասարդ լրագրողուհի Լիլիթ Թորոսյանը: Վերջինս Շիրակի մարզի Արեւիկ գյուղից է:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



