Լատվիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Կիրկորովին և Պետրոսյանին. նրանց մուտքը երկիր արգելված է
CULTUREՌուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, հումորիստներ Վլադիմիր Վինոկուրը, Եվգենի Պետրոսյանը և գեղարվեստական մարմնամարզության մարզիչ Իրինա Վիներ Ուսմանովան Լատվիայի կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա». նրանց մուտքը երկիր արգելված է։ Այս մասին երկուշաբթի Twitter-ում հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը։
«Նրանց անորոշ ժամկետով արգելված է մուտք գործել Լատվիա. որոշումը կայացվել է ներգաղթի մասին օրենքի հիման վրա»,- գրել է նա։
Նշվում է, որ «սև ցուցակում» ընդգրկվելու պատճառն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքականությանն աջակցելու ակտիվ դիրքորոշումն է։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



