Պուտինն Ուկրաինայի դեմ պատերազմում ելք չունի. Բայդեն
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ փորձում է հասկանալ, թե ինչպես վարվել մի իրավիճակում, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելք չունի Ուկրաինայի դեմ պատերազմում։ Սպիտակ տան ղեկավարն իր մտահոգությունը հայտնել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Պուտինը շատ հաշվարկող մարդ է, և հիմա ինձ անհանգստացնող խնդիրն այն է, որ Ռուսաստանի առաջնորդն այժմ ելք չունի, և ես փորձում եմ հասկանալ, թե մենք ինչ ենք անում այդ առնչությամբ», - մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը:
Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդի համոզմամբ՝ «Պուտինը կարծում էր, որ կարող էր մասնատել ՆԱՏՕ-ն, կարծում էր, որ կարող էր մասնատել Եվրամիությունը»։
«Փոխարենը, ԱՄՆ-ն և եվրոպական շատ երկրներ կանգնեցին Ուկրաինայի կողքին», - հավելել է Բայդենը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



