Մակրոնի այցը Կիև չի բացառվում․ Ֆրանսիայի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը կարող է այցելել Կիև, սակայն առայժմ այցելության համար հարմար պայմաններ չեն ձևավորվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրին։
«Ֆրանսիայի նախագահը չի բացառում այցը Կիև», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչն ու հավելել, որ այնուամենայնիվ ներկա պահին «չկան գործնական գործոններ, որոնք կարող են նպաստել այդ այցին»։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ պատրաստ է այցելել Ուկրաինա, եթե այդ այցելությունը որևէ օգուտ կբերի, օրինակ՝ թույլ կտա կարգավորել երկխոսությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



