Սաշա Բարոն Քոենը մեկ միլիոն դոլար է տրամադրել սիրիացիներին
INTERNATIONAL NEWSԴերասան Սաշա Բարոն Քոենը եւ նրա կինը՝ Այլա Ֆիշերը, զգալի գումար են փոխանցել սիրիացիների եւ սիրիացի փախստականների օգնությամբ զբաղվող բարեգործական կազմակերպություններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ամուսինները կես միլիոն դոլար են տրամադրել Save The Children-ին, որն զբաղվում է ամբողջ աշխարհում երեխաների իրավունքների պաշտպանությամբ: Այդ գումարը կօգտագործվի Սիրիայի հյուսիսում կարմրուկի դեմ երեխաների պատվաստման ծրագրի շրջանակներում: Համաճարակն սպառնում է 250 հազար երեխաների:
Եվս կես միլիոն դոլար ամուսինները նվիրաբերել են Փրկության միջազգային կոմիտեին (IRC), որն ամբողջ աշխարհում օգնում է փախստականներին, այդ թվում եւ սիրիացիներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



