Չինաստանում ուղևորատար ինքնաթիռ է բռնկվել. կան տասնյակ վիրավորներ
INTERNATIONAL NEWSՉինաստանի Չունցին քաղաքի «Ցզյանբեյ» միջազգային օդանավակայանում (Հարավ-արևմտյան Չինաստան) մարդատար ինքնաթիռում բռնկում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 40 մարդ: Այս մասին ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Օդանավում գտնվող բոլոր 113 ուղևորները և անձնակազմի ինը անդամներն ապահով տարհանվել են: Նրանցից ավելի քան 40 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ, նրանց բուժօգնություն է ցուցաբերվել», - ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:09-ի սահմանում: Թռիչքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել։ Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով ինքնաթիռը վնասվել է
1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
3
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
4
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
5
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the...



