Ուկրաինան վաղուց արժանի է ամեն ինչի. Զելենսկին՝ ԵՄ անդամակցության մասին
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը միայն կամրապնդի ԵՄ-ն։ Այս մասին մայիսի 11-ին ֆրանսիական առաջատար բուհերի ուսանողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին։
«Որքան հասկացա, նա նկատի ուներ, որ Ուկրաինան արժանի է թեկնածությանը, բայց անդամակցության համար պետք է սպասել։ Կարծում եմ, որ «արժանի է» բառը սխալ է, քանի որ Ուկրաինան վաղուց արժանի է ամեն ինչի»,- ասել է նախագահը։
Այս երկակի ցանկությունը պետք է լինի՝ Ուկրաինան, որը ցանկանում է լինել ԵՄ կազմում, ինչպես նաև ԵՄ երկրները, որոնք պետք է ցանկանան տեսնել Ուկրաինան իրենց ընտանիքում»։
Ուկրաինան, ընդգծել է Զելենսկին, միայն ուժեղացնում է այլ երկրներին։
«Մեր բանակը ցույց տվեց՝ ինչպիսինն է: Մարդիկ, ինձ թվում է, ցույց տվեցին, կարծում եմ՝ ճանաչում եք՝ բոլորը բարի են, կրթված շատ, շատ լավը։ Անհնար է Ուկրաինայի հասարակությանը պահել մշտական հեռավորության վրա՝ տանել նրան ԵՄ, թե չտանել»,- հավելել է նախագահը։