Այսօր բանակը արնահոսող վերք է դարձել. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բացվում է մայիսի 12-ի առավոտը: Բացվում է հույսով, որ Հայաստանը կրկին վերագտնելու է զարգացման իր հաստատուն ուղին:
28 տարի առաջ, 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել էր Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ:
Դա հաղթական պատերազմի ազդարարն էր: Հայաստանը դարձավ գործոն, հայը` հաղթող: Հայկական ուժերի վերահսկողության տակ անցան Արաքսի հովիտը, Քարվաճառը, Մուղանի դաշտավայրի մի հատվածը: 26 տարի Հայաստանն անվտանգության ամուր միջավայր ուներ, որը թելադրող հանգամանք էր տարածաշրջանային հարցերում: 26 տարի Հայաստանը միջազգային քաղաքական օրակարգի ինքնուրույն մաս էր` իր կենսական շահերով հանդերձ:
Իշխանությունը զավթած Նիկոլը, 2018թ. մայիսի 12-ին,որպես վարչապետ, առաջին անգամ մտավ ՀՀ ՊՆ վարչական համալիր: Այսօր բանակը արնահոսող վերք է դարձել:
2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական ստորաբաժանումները, Սև լճի կողմից մտան Հայաստանի ինքնիշխան տարածք և առ այսօր օկուպացրած պահում են շուրջ 45 ք. կմ-ը:
2022թ. մայիսի 12-ին Հայաստանի ու Արցախի գոյության համաժողովրդական պայքարի 12-րդ օրն է: Նիկոլը և իր խունտան որպես «իշխանություն», դեռևս շարունակում են մնալ Արցախի և Հայաստանի սպառնալիքներից մեկը: Քանի դեռ այդ սպառնալիքը չի հեռացվել, մնացյալ արտաքին սպառնալիքները չեզոքացնել հնարավոր չի լինելու:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



