Ակնկալվում է, որ հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում Պուտինը պետական այց կկատարի Հայաստան. Ա. Միրզոյան
INTERNATIONAL NEWSՀայաստանն ակնկալում է, որ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի հանրապետություն, ներկայում ընթանում է մանրամասների մշակում՝ ներառյալ ստույգ ժամկետները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր օրակարգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպման հարցն է, ըմբռնում կա, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր, իհարկե, ժամկետները դեռ կհամաձայեցնենք», - ասել է Միրզոյանը Դուշանբեում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



