Լավրով. Եվրոպայում սխալ են համարում Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ հակամարտությունը
INTERNATIONAL NEWSԵվրամիության անդամ երկրների ճնշող մեծամասնությունը սխալ համարում Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ համակարտության գնալը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Երբեմն այն, ինչ նրանք արտասանում են ամբիոններից, հակասում է նրան, ինչ նրանք ասում են դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ, երբ ոչ ոք իրենց չի լսում:
«Առանձին-առանձին ԵՄ անդամների ճնշող մեծամասնությունն ինձ ասում է, որ սխալ է Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ համակարտության գնալը, որ Ուկրիանան ինքն է ԵՄ քաղաքականության զոհը դարձել, որը փորձում էր Ուկրաինային ընտրության առջեւ կանգնեցնել՝ կամ-կամ»,-ասել է Լավրովը «Զվեսդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Նրանք բոլորն ասում են՝ հիմա բոլորը մի փոքր կհանգստանան, պետք է կատարել մինսկյան համաձայնագրերը, այդ դեպքում կվերադառնանք նորմալ փոխգործակցության, ռազմավարական գործընկերության: Բայց երբ նրանք միասին հավաքվում են, եւ խոսում ամբիոններից, նրանք չեն կարողանում այդ մասին բարձրաձայնել»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:



