Բալթիկ ծովը դառնում է ՆԱՏՕ-ի ծով. Լատվիայի ԱԳ նախարար
INTERNATIONAL NEWSԼատվիան, Լիտվան և Էստոնիան կձգտեն «որքան հնարավոր է շուտ» վավերացնել Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը, ինչը կամրապնդի նրանց անվտանգությունն ու ցանկացած հարձակումը հետ մղելու կարողությունը: Այս մասին Բալթյան երկրների արտգործնախարարները հայտնել են Financial Times թերթին։
«Բալթիկ ծովը դառնում է ՆԱՏՕ-ի ծով»,- ասել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը։
«Սա շատ հստակ ուղերձ է, որ Եվրոպայի հյուսիսային հատվածը դաշինքի տարածքն է»,- ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
«Ֆինլանդիայի զինված ուժերը լիովին համատեղելի են ՆԱՏՕ-ի զինված ուժերի հետ, ինչպես մենք տեսանք համատեղ միջազգային առաքելությունների ժամանակ», - ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Եվա Մարիա Լիիմեցը:
Երկու երկրների՝ դաշինք մտնելու արդյունքում «ՆԱՏՕ-ն ինքնին զգալիորեն կամրապնդվի, Հյուսիսային Եվրոպայում և Բալթիկ ծովի տարածաշրջանում կամրապնդվի անվտանգությունը»,- հավելել է նա։