Մերի Հակոբյանը և Ավո Ադամյանը նորություն ունեն
LIFEՍերիալային դերասանուհի Մերի Հակոբյանը նորություն ունի. այս մասին Past.am-ը տեղեկանում է նրա ինստագրամյան էջից: Դերասանուհին այս անգամ ներկայանալու է զուգերգով ճանաչված դերասան և երգիչ Ավո Ադամյանի հետ:

Մերի Հակոբյանը ինստագրամյան իր էջում պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր է ներկայացնում նկարահանման հրապարակից, իսկ ահա երեկ նա իր երկրպագուների մեծ բանակի դատին է հանձնել այդքան երկար սպասված տեսահոլովակի անոնսը:
Տեսանյութին կից դերասանուհին գրել է.
«Սիրելի հայրենակիցնե´ր , մոտենում է պրեմիերայի օրը, մենք շատ հուզված և անհամբեր ենք ` վերջապես ձեզ ներկայացնելու մի երգ և տեսահոլովակ , որը ծնվել է մեր և մեր պրոֆեսիոնալ թիմի մեծ նվիրումի և անտրտում աշխատանքի շնորհիվ:
Հաջողություն մաղթեք , մեզ այն շատ հարկավոր է»:




1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



