Ընտրությունները դեռ նշանակված չեն, բայց «քարոզարշավն» արդեն սկսե՞լ են. «Փաստ»
ANALYSIS«Փաստ» օրաթերթը գրում է
Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ իշխանությունները ցանկանում են Ալավերդիում խոշորացնել արդեն իսկ խոշորացված համայնքները: Մի անգամ խոշորացված Ախթալան, Շնողը, Օձունը ցանկանում են միացնել էլի մեկ անգամ արդեն խոշորացված Ալավերդի համայնքին: Սակայն նախօրեին այս հարցով հանրային լսումները Օձունում և Ախթալայում այդպես էլ չեն կայացել: Համայնքների բնակիչները բոյկոտել են լսումները՝ հայտարարելով, որ դեմ են նոր խոշորացմանը:
Սակայն, մեր տեղեկություններով, այս խոշորացումը իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ է. նրանք ցանկանում են իրենց թեկնածուին դարձնել քաղաքապետ: Ավելին, արդեն իսկ սկսել են ոչ պաշտոնական «քարոզարշավը»: Այս օրերին նշյալ համայնքներից մենք տեղեկություններ ենք ստանում, որ քպական պատգամավոր Արեն Մկրտչյանը ինտենսիվ պատրաստվում է ընտրությունների. ասում են՝ հենց նա է գլխավորելու ՔՊ-ի ցուցակը: Ալավերդցիներն ասում են, որ Մկրտչյանը ակտիվ հանդիպումների մեջ է, իսկ նրա հետ «շրջում» են բավականին կասկածելի համբավ ու կենսագրություն ունեցող անձինք (մեզ դիմած քաղաքացիները, մեղմ ասած, շատ կոշտ բնութագրումներ էին տալիս, որոնք չենք հրապարակում էթիկայի կանոններից ելնելով):
Ըստ Ալավերդիում պտտվող խոսակցությունների, այսպիսի վաղաժամկետ «ստարտի» պատճառն այն է, որ իշխանություններն իսկապես ամեն կերպ ուզում են Արեն Մկրտչյանին տեսնել Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնում, սակայն ընդդիմության կողմից հնարավոր թեկնածուի շրջանառվող անունը շատ է անհանգստացնում նրանց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում