Ֆեյք պետության մեջ երթևեկում են ֆեյք ճանապարհներով. միայն թե Փաշինյանը չնկատի
SOCIETYԻնչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրում է հանգստյան օրերը հայրենի Իջևանում անցկացնել և գրեթե ամեն շաբաթ-կիրակի այցելում է Տավուշի մարզ:
Այս համատեքստում Դիլիջանի բնակիչները նկատել են, որ երեկվանից փոսալցման ինտենսիվ աշխատանքներ են կատարվում Երևան-Իջևան մայրուղու Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում: Ընդ որում, 1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ, փոսալցում ասվածն ընդամենը շիկահողով ճանապարհի վնասված հատվածների քողարկումն է:
Միայն թե Փաշինյանը չնկատի, ոչինչ, որ ճանապարհի այդ հատվածի ահռելի փոսերը կարող են վթարների պատճառ դառնալ: Ամեն ինչ օրինաչափ է. ֆեյք պետության մեջ, բնականաբար, երթևեկությունն էլ ֆեյք ճանապարհներով է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



