Չինաստանի ՌԾՈւ կործանիչը վթարի է ենթարկվել շարժիչում հայտնված թռչնի պատճառով
INTERNATIONAL NEWSՉինաստանի ՌԾՈւ J-10S կործանիչը վթարի է ենթարկվել շարժիչում հայտնված թռչնի պատճառով։ Միջադեպի հետեւանքով օդանավը կործանվել է, ընդ որում, ինքնաթիռում եղել է մոտ 2 տոննա վառելիք եւ 200 արկ։
Օդաչուները 23 վայրկյան շարունակ փորձել են ուղղել անսարքությունը եւ վերագործարկել շարժիչը, սակայն, հասկանալով, որ դա չի հաջողվում, կործանիչը բնակելի տներից հեռացրել են ու կատապուլտվել, հայտնում է «Միր 24»-ը։
Թռչնի վարկածը հաստատվել է կործանիչի մնացորդները ուսումնասիրելու ժամանակ։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին Վայլին քաղաքի մոտակայքում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



