Դա ազատություն է տալիս Ռուսաստանի ձեռքերին. Զախարովան՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին
INTERNATIONAL NEWSՖինլանդիայի և Շվեդիայի, Վաշինգտոնի ճնշման ներքո, ռազմական բլոկներին չմիանալու դիրքորոշումից հրաժարումն ազատությունէ տալիս Ռուսաստանի ձեռքերին։ Այս մասին երեքշաբթի Սոլովյով LIVE հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այն, ինչ այժմ անում են Ֆինլանդիան և Շվեդիան Վաշինգտոնի ճնշման ներքո, և իրականում ոչ թե նրանց ժողովուրդները, այլ նրանց քաղաքական ուժերը, ազատություն է տալիս Ռուսաստանի ձեռքերին»,- ասել է դիվանագետը։
«Այսօր Վաշինգտոնը, որը ճնշումների միջոցով ստիպում է երկար տասնամյակներ չեզոք քաղաքականություն վարող (չմիանալ ռազմական բլոկներին) այս երկրներին փոխել իրենց ռազմավարական ուղղությունը, մեր ձեռքերին ազատություն է տվել», - հավելել է Զախարովան։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



