Հայաստանի հավաքականը մարտին երկու ընկերական հանդիպում կանցկացնի
SPORTՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2016 թվականի մարտին երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
2016 թ. մարտի 21-ից 29-ը ՖԻՖԱ-ի կողմից սահմանված է՝ որպես միջազգային ընկերական հանդիպումներ անցկացնելու ժամանակահատված: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև արդեն ձեռք է բերվել համաձայնություն այդ ընթացքում՝ ընկերական խաղերի համար նախատեսված առաջին օրը, Երևանում ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ:
Այս պահին ընթանում են բանակցություններ նշված ժամանակահատվածում ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



