«Բարսելոնան» 65 միլիոն եվրո է առաջարկել Ռաֆինյայի համար
SPORT«Բարսելոնան» 65 միլիոն եվրո է առաջարկել անգլիական «Լիդս Յունայթեդին» Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ռաֆինյայի համար, հաղորդում է Uol-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը եւս ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում։
«Լիդսի» հետ Ռաֆինյայի պայմանագրով նախատեսված է հրաժարագնի երկու տարբերակ։ Եթե ակումբը դուրս մնա Պրեմիեր լիգայից, պարտավոր է 25 միլիոն եվրոյով վաճառել նրան։ Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու դեպքում՝ Ռաֆինյայի հրաժարագինը 75 միլիոն եվրո է։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



