ԵՄ-ն կաջակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը․ Բորել
INTERNATIONAL NEWSԵվրոպական Միությունը ամեն կերպ կաջակցի Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնության պայմանագրի հաստատման դեպքում այն կյանքի կոչելու համար։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով հարցին, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարող է տրամադրել ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում։
«Մենք իսկապես ուրախ կլինենք, եթե այդ համաձայնությունը ձեռք բերվի։ Եվ մենք համագործակցում ենք երկու կողմերի հետ, որպեսզի նրանք իսկապես ձգտեն այս համաձայնագրի հաստատմանը։ Մենք դեռ հեռու ենք դրանից, սակայն եթե դա տեղի ունենա, ապա Եվրոպական Միությունը կտրամադրի հնարավոր ցանկացած օգնություն, որպեսզի աջակցի այդ համաձայնության կյանքի կոչմանը»,- ասել է Բորելը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



