Ուկրաինան կրկին գնդակոծել է ՌԴ տարածք. կա մեկ զոհ
INTERNATIONAL NEWSՀինգշաբթի ՌԴ Կուրսկի մարզի Տետկինո գյուղի ուկրաինական կողմից գնդակոծության հետևանքով վնասվել են բնակելի տներ, ինչպես նաև շենքեր սպիրտի և շաքարի գործարանի տարածքում, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
«Տուժած բնակելի շենքերը շուտով կվերանորոգվեն: Վնասվել են նաև սպիրտի և շաքարի գործարանի տարածքների շենքերը»,- գրել է Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում:
Տետկինո գյուղը մայիսի 19-ին գնդակոծվել է Ուկրաինայի կողմից, մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Գյուղի գնդակոծության ժամանակ խաղաղ բնակչության մահվան դեպքն առաջինն էր Կուրսկի շրջանում հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր։ Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանի Տետկինո գյուղը սահմանակից է Ուկրաինայի Սումիի շրջանին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



