Հրդեհ՝ Երևանում․ Daewoo մակնիշի ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի
SOCIETYՄայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 1 շենքի մոտ ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները մարել են կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչը՝ 37-ամյա Հայկ Սեխպեյանին պատկանող Daewoo մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ավտոմեքենան էլ ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։ Մասամբ ջերմահարվել է նաև կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



