Հաղթանակը տասնյակ հազարավոր կյանքեր կարժենա. Զելենսկի
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անկախության համար մղվող պատերազմում հաղթանակն Ուկրաինային տասնյակ հազարավոր կյանքեր կարժենա, գրում է pravda.com.ua-ն։
«Այս պատերազմը, իհարկե, անկախության պատերազմ է, կարելի է ասել, որ սա հետաձգված պատերազմ է, հետաձգվել է 30 տարով՝ հաշվի առնելով, թե ինչպես ենք մենք Անկախություն ձեռք բերել 1991 թվականին, կամ հարյուր տարի՝ հաշվի առնելով մեր նախկին պատմությունը։
Չեմ կասկածում, որ մենք հաղթելու ենք, և դա կլինի մեր պատմության մեջ այնպես, ինչպես անկախության համար պայքարած և հաղթանակած մյուս երկրների պատմության մեջ, որոնք դադարեցին խնդրողներ լինելուց և դարձան սուբյեկտներ։
Բայց պետք է հիշել, որ այս ամենի գինը տասնյակ հազարավոր կյանքեր են։ Բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են թշնամու ձեռքով: Տասնյակ հազարավոր», - ասել է Զելենսկին: