Փչվում է հերթական փուչիկ-քրեական գործը. այս անգամ թիրախում Տարոն Մարգարյանն ու Արծվիկ Մինասյանն են. Ամրամ Մակինյան
BLOGԱմրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իմ ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ փչվում է հերթական փուչիկ-քրեական գործը. այս անգամ թիրախում Տարոն Մարգարյանն ու Արծվիկ Մինասյանն են
Փուչիկի հիմքը օրերս համացանցում տարածված տեսանյութ է, որտեղ մի տղամարդ պատմում է իբրև թե հավաքներին մասնակցելու համար իրեն նյութապես շահագրգռելու մասին…
Տիկնայք և պարոնայք, կարծես Աննա Վարդապետյանի բացահայտվելը ձեզ դաս չեղավ, կա ևս մեկ տեսանյութ, որտեղ նույն տղամարդը պատմում է, թե ոստիկաններն իրեն ինչպես են տարել Արգավանդ, հետո Էջմիածին, հետո Արմավիր ու ինչպես է պարզվել, որ Արարատի մարզպետ (այո, Արարատի մարզպետ) Տարոն Մարգարյանը իրեն գումար ՉԻ տվել և ինքը Արարատի մարզպետ Տարոն Մարգարյանին չի ճանաչում…
Լավ հիմա ին՞չ եք անելու, Արարատի բոլոր մարզպետներին եք կանչելու հարցաքննության, թե բոլոր Տարոն Մարգարյաններին...
Հաշվի առնելով տեսանյութից ակնհայտ երևացող ոչ հանրային քննարկման ենթակա խնդիրները՝ առաջարկում եմ կարճել քրեական գործը, իսկ կարճման որոշման օրինակներն ուղարկել Արարատի բոլոր մարզպետներին և բոլոր Տարոն Մարգարյաններին…
Լրջացեք վերջապես, խելապակասին մի լսեք, դուք անուններ ունեք
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



