ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային դաշինքի չափանիշներով զինելու հարցը
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային դաշինքի չափանիշներով զինելու հարցը։ Այս մասին The Daily Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։
«Ես կցանկանայի, որ Մոլդովան զինված լինի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, մենք համապատասխան քննարկումներ ենք անցկացնում մեր դաշնակիցների հետ»,- ասել է Թրասը։
Նա դրական է պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք դրա պատճառը Մոլդովային Ռուսաստանի կողմից ենթադրյալ ռազմական սպառնալիքն է։
Մոլդովայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներով զինելը ենթադրում է երկրին ռազմական տեխնիկայի մատակարարում, որը պետք է փոխարինի խորհրդային զինատեսակները, ինչպես նաև մոլդովացի զինվորականների պատրաստում դրա հետ աշխատելու համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



