Ճապոնիայի վարչապետը Բայդենին առաջարկել է G7-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Հիրոսիմայում
INTERNATIONAL NEWSՃապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկել է G7-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 1945 թվականին ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունից տուժած Հիրոսիմայում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Kyodo-ին հղումով։ Ինչպես փոխանցում է Kyodo գործակալությունը, այս մասին Կիսիդան ասել է երկուշաբթի՝ մայիսի 23-ին, Տոկիոյում ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների ընթացքում։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահն իր աջակցությունն է հայտնել ճապոնական կառավարության ղեկավարի առաջարկին։ Գործակալության տվյալներով՝ Հիրոսիմայի ընտրությունը պայմանավորված է Ճապոնիայի՝ ընթացիկ իրադարձությունների ֆոնին միջուկային զենքի կիրառման սպառնալիքի առկայությունը մատնանշելու ցանկությամբ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



