Ռուսաստանի ռազմական գործողությանն աջակցող քաղաքացիների ունեցվածքը կբռնագրավվեն. Զելենսկին օրենք է ստորագրել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը նախատեսում է բռնագրավել այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք աջակցում են ռուսական հատուկ ռազմական գործողությանը։
«Վլադիմիր Զելենսկին ստորագրել է «Ֆիզիկական անձանց ակտիվների հետ կապված պատժամիջոցների արդյունավետության բարձրացման մասին Ուկրաինայի որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը Գերագույն Ռադան հաստատել է 2022 թվականի մայիսի 12-ին»,- ասվում է պետության ղեկավարի թելեգրամյան ալիքում։
«Պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվների բացահայտման և բռնագրավման ընթացակարգն արագ և արդյունավետ կերպով կլրացնի ուկրաինական բյուջեն՝ ի հաշիվ թշնամիների», - մեջբերում է Ուկրաինայի ղեկավարի խոսքերը Զելենսկու գրասենյակը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



