Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Իրազեկման արշավից և հետազոտությունից հետո Լոռու մարզում պատվաստումների ընդհանուր թիվն ավելացել է. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պատվ/րաստվիր» ծրագիրը «COVID-19»-ի դեմ պատվաստանյութերի կարևորության մասին իրազեկման արշավ է, որն իրականացվել է Լոռու մարզում 2022 թ.-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում: Հետազոտության նպատակն է եղել պարզել, թե Լոռու մարզում տնտեսվարողներից քանիսն ունի ամբողջությամբ պատվաստված անձնակազմ, ընդհանուր առմամբ ինչպիսին են ընկալումները պատվաստանյութերի մասին, իրազեկման արշավի և հետազոտության արդյունքներով առաջարկել առավել մատչելի տարբերակներ՝ «COVID-19»-ի դեմ պատվաստանյութերի կարևորությունն ընդգծելու և մարդկանց շրջանում պատվաստումը խրախուսելու համար։

Արդյունքում իրականացվել են շրջայցեր Լոռու մարզի բոլոր համայնքներ և բնակավայրեր։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր թվով 340 տնտեսվարողներից 264-ն ունեցել են ամբողջովին պատվաստված անձնակազմ, ինչը տնտեսվարողների մոտավորապես 77 տոկոսն է կազմում։ Չպատվաստված անձնակազմ ունեցող տնտեսվարողները 22-ն են եղել, որոնք կազմել են ընդհանուր թվի մոտավորապես 6 տոկոսը։ Ընդհանուր թվով 44 տնտեսվարող հրաժարվել է ներկայացնել իրենց անձնակազմի պատվաստված լինել-չլինելու մասին տեղեկություն, ինչը կազմում է մշտադիտարկված տնտեսվարողների 17 տոկոսը։

«2021 թ.-ի վերջին պատվաստվելը, կարելի է ասել, պարտադիր դարձավ: Մեր հասարակության մեջ շատ տարբեր կարծիքներ առաջացան, և դրանք ծայրահեղությունից ծայրահեղության էին հասնում: Որոշեցինք նախ իրազեկման արշավ անցկացնել և զուգահեռաբար մոնիտորինգ անել, դրա արդյունքում, այսպես ասած, «պարգևատրել» այն տնտեսվարողներին, որոնց անձնակազմը պատվաստված է: Ովքեր պատվաստված են եղել, ապակիների վրա եռալեզու սթիկերներ (ինքնակպչուն ծանուցումներ-խմբ.) ենք փակցրել, որոնք տեղեկացնում էին, որ անձնակազմը պատվաստված է: Հաճախորդը միանգամից տեսնում է սթիկերը, ավելի հանգիստ է լինում, օրինակ ՝ այդ խանութից կամ գեղեցկության սրահից օգտվելիս, նույնն էլ՝ զբոսաշրջիկների պարագայում:

Ունեցել ենք նաև տնտեսվարողներ, որոնք նույնիսկ մեզ ներս չեն թողել, ոմանք կարծում էին, որ տուգանող կամ ստուգող մարմին ենք, բայց պարզապես իրազեկող ենք եղել այդ պարագայում: Մարզում աշխատել է հինգ իրազեկող»,«Փաստի» հետ զրույցում ասում է ծրագրի ղեկավար Վարդուհի Անանյանը: Հավելում է ՝ բացի այն, որ բանավոր իրազեկումներ են իրականացրել, նաև ինֆորմացիոն պաստառներ են փակցրել և՛ հանրամատչելի վայրերում, և՛ տնտեսվարողների մոտ, փողոցներում շրջելիս բաժանել են բուկլետներ, թողել դրանք նաև խանութներում: «Զրույցների ընթացքում նկատում էինք, որ պատվաստումային գործընթացի վերաբերյալ ինֆորմացիայի պակաս կա, նրանք, ովքեր ավելի քիչ ինֆորմացիա ունեին, խուսափում էին պատվաստանյութերից, ինչպես նաև դրանց մասին խոսելուց:

Մտածում էին, որ իրենց ունեցած ինֆորմացիան կարող է ապատեղեկատվություն լինել, բայց, միևնույն ժամանակ, խուսափում էին խոսել այդ մասին: Ամեն դեպքում ապատեղեկատվության փաստն իրենք էլ էին երբեմն շեշտում, նշում ՝ հնարավոր է, որ մեր իմացածը սխալ է, բայց ասում են, որ պատվաստանյութը չբերություն է առաջացնում և այլն: Միևնույն ժամանակ այն մարդիկ, որոնց հետ առնչվել ենք այս ծրագրի շրջանակում և ովքեր պատվաստված են եղել, որևէ դժգոհություն չեն ունեցել, որևէ բողոք հետագայում չեն արձանագրել»,-նշում է մեր զրուցակիցը: Իրազեկման արշավն իրականացրել են ամբողջ մարզում:

«Մինչ ծրագրի շրջանակներում իրազեկման արշավի մեկնարկը, ծրագրի ազդեցությունը գնահատելու համար գրավոր հարցմամբ դիմել էինք առողջապահության նախարարությանը՝ պատվաստված քաղաքացիների թվի, պատվաստանյութերի տեսակների և քանակների մասին տեղեկություն ստանալու նպատակով։ Նույն հարցադրումները նախարարություն ուղարկել ենք նաև ծրագրի իրազեկման և մշտադիտարկման փուլի ավարտից հետո։ Այսպիսով՝ իրազեկման արշավի և հետազոտությունից հետո Լոռու մարզում իրականացված պատվաստումների ընդհանուր թիվն ավելացել է 14782 դեղաչափով, որոնցից 1-ին դեղաչափով՝ 5504 պատվաստում, 8336-ով ավելացել է 2-րդ դեղաչափ ստացածների թիվը, և 3-րդ՝ խթանիչ դեղաչափը՝ 1392-ով»,-եզրափակում է «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ նախագահ Վարդուհի Անանյանը:

Հ. Գ. Հետազոտությունն իրականացվել է «COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում ՝ «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «Պատվ/րաստվի՛ր» ծրագրի շրջանակներում։ «COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն»-ը 48 ամսյա ծրագիր է, որն իրականացվում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության և «Մարդու իրավունքների տուն Երևան»-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19-ի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026