Մբապե․ Հայտնեցի Մակրոնին իմ որոշման մասին, նա շատ ուրախացավ
SPORTՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն փարիզյան ակումբից չհեռանալու որոշման մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
«Ես եւ նախագահը շատ ենք զրուցել։ Նա ցանկանում էր, որ ես մնամ ՊՍԺ-ում։ Հասկացա, որ ֆուտբոլը փոխվել է եւ կարեւոր տեղ ունի հանրային կյանքում։
Հայտնեցի Մակրոնին իմ որոշման մասին, նա շատ ուրախացավ։ Մակրոնը չի ազդել իմ որոշման վրա։ Ես շատ եմ նրան հարգում, բայց որոշումը չեմ ընդունել նրա խնդրանքի պատճառով։ Դա փաստարկներից մեկն էր»,- Մբապեիի խոսքը մեջբերում է AFP-ն։
Մբապեի նոր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Նա 2017-ին «Մոնակոյից» է տեղափոխվել ՊՍԺ։ Մբապեին ձեռք բերելու հույս ուներ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը»։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



